Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    477
    480,5

  • EUR

    516
    524

  • RUB

    7,44
    7,64

Կարևոր իրադարձություններ

Բուհերում «նախկիններին» փոխում են ՔՊ-ականներով. «Փաստ»

18 Հունվար, 2020 08:16
 Բուհերում «նախկիններին» փոխում են ՔՊ-ականներով. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է․  «ՀՀ-ում տեղի ոնեցած իշխանափոխությունից հետո գործող իշխանությունները լծվել են հնարավոր ու անհնար բոլոր ոլորտներում «հեղափոխությունը» տարածելու, այսինքն՝ «իրենցով անելու» բուռն գործընթացին։ 

Այս միտումը բավականին լայն թափով կիրառվեց հատկապես դպրոցների կառավարման խորհուրդների դեպքում, որտեղ զանգվածաբար փոփոխություններ տեղի ունեցան՝ գրեթե բոլոր տեղերում նշանակելով օրվա իշխանությանը հավատարիմ անձանց։ 

Ահա այս գործընթացից հետո իշխանությունը փորձում է նմանօրինակ քաղաքականություն իրականացնել նաեւ բարձրագույն ուսումնական հաստատություններում։ 

Մասնավորապես, «Փաստ» թերթի տեղեկություններով՝ բարձրագույն իշխանության կողմից քաղաքական որոշում է կայացվել բուհերի կառավարման խորհուրդներում ընդգրկված բոլոր «նախկիններին», նրանց, որոնք կապված չեն նախկինների հետ, բայց եւ «թրի տակով անցնող» չեն, նույնիսկ չեզոքներին փոխարինել ՔՊ-ականներով ու հլու-հնազանդ ենթարկվողներով:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին