Կարևոր իրադարձություններ

Ռուսաստանի նոր կառավարության կառուցվածքի եւ կազմի մասին կհայտարարվի մինչեւ հունվարի 21-ը

17 Հունվար, 2020 23:30
Ռուսաստանի նոր կառավարության կառուցվածքի եւ կազմի մասին կհայտարարվի մինչեւ հունվարի 21-ը

Ռուսաստանի նոր կառավարության կառուցվածքի եւ կազմի մասին կհայտարարվի մինչեւ հունվարի 21-ը։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը։
Ռուսաստանի նոր վարչապետ Միխայիլ Միշուստինը ներկայումս անցկացնում է խորհրդակցություններ, նախարարների կաբինետում նշանակումներ կատարելու եւ պորտֆելները բաշխելու համար։
Հիշծեցնենք, որ հունվարի 15-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Դաշնային խորհրդին ուղղված ամենամյա ելույթից հետո կառավարությունը՝ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի գլխավորությամբ հրաժարական ներկայացրեց։ Պուտինը շնորհակալություն հայտնեց կառավարության անդամներին՝ նշելով, սակայն, որ իրենց աշխատանքի մեջ «ամեն ինչ չէ, որ ստացվել է»։ Նույն երեկոյան ՌԴ առաջնորդը վարչապետի պաշտոնում առաջադրեց Հարկային դաշնային ծառայության ղեկավար Միխայիլ Միշուստինին։

 

 

Լրահոս

Դիտել ավելին