Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    476,5
    480

  • EUR

    513
    521

  • RUB

    7,4
    7,6

Կարևոր իրադարձություններ

Հրայր Թովմասյանը անձամբ է ինձ խնդրել, որ մտնի Կուտոյանի մահվան դեպքի վայր.Արթուր Մելիքյան

17 Հունվար, 2020 20:59
Հրայր Թովմասյանը անձամբ է ինձ խնդրել, որ մտնի Կուտոյանի մահվան դեպքի վայր.Արթուր Մելիքյան

Տեղեկացրել ենք՝ այսօր ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան դեպքի վայրում հավաքված քաղաքացիների մեր էր նաեւ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյան: ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մելիքյանը լրագրողներին տեղեկացրեց, որ նա անձամբ է իրեն խնդրել, որ մտնի այն բնակարան, որտեղ գտնվում էր Կուտոյանի դին, սակայն ինքը թույլ չի տվել:

Մելիքյանն ասաց նաեւ, որ Թովմասյանը շատ հուզված էր, միգուցե Կուտոյանն ու նա ընկերներ են եղել: ՔԿ պաշտոնյան ընդգծեց, որ բացի քննիչներից ու օպերատիվ աշխատողներից , դեպքի վայրում այլ անձ չի եղել:

Հիշեցնենք, որ 2016-18 թվականներին ԱԱԾ տնօրենի պաշտոնը զբաղեցրած Գեորգի Կուտոյանի դին հայտնաբերվել էր այսօր ցերեկը՝ Պարույր Սեւակի փողոցի վրա գտնվող բնակարաններից մեկում: Մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ 110 հոդվածի առաջին մասով (ինքնասպանության հասցնելը):

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին