Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    476,5
    480

  • EUR

    514
    522

  • RUB

    7,33
    7,53

Կարևոր իրադարձություններ

Հայկ Մարությանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին

17 Հունվար, 2020 20:02
Հայկ Մարությանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:

Հայկ Մարությանը շնորհավորել է հյուրին Հայաստանում դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ և համոզմունք հայտնել, որ ԵՄ պատվիրակության ղեկավարի գրասենյակի հետ քաղաքային իշխանության համատեղ աշխատանքի շնորհիվ հնարավոր կլինի ընդլայնել համագործակցության շրջանակը:

 

Եվրամիության ֆինանսական և խորհրդատվական աջակցությամբ Երևանում իրականացվում են մի շարք ծրագրեր, մասնավորապես, այլընտրանքային էներգետիկայի զարգացման, թափոնների կառավարման, հանրային տրանսպորտի, հատկապես՝ մետրոպոլիտենի արդիականացման, ինչպես նաև ջրային ռեսուրսների կառավարման և այլ ոլորտներում:

Դեսպան Անդրեա Վիկտորինն իր հերթին նշել է, որ ԵՄ պատվիրակությունը պատրաստակամ է խորացնելու և ընդլայնելու փոխգործակցության սահմանները:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին