Կարևոր իրադարձություններ

Խորապես ցնցված եմ Գեորգի Կուտոյանի ողբերգական մահվան գույժից. Սերժ Սարգսյան

17 Հունվար, 2020 19:08
Խորապես ցնցված եմ Գեորգի Կուտոյանի ողբերգական մահվան գույժից. Սերժ Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցություն է հայտնել ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի անժամանակ եւ ողբերգական մահվան կապակցությամբ:

«Խորապես ցնցված եմ Գեորգի Կուտոյանի ողբերգական մահվան գույժից: Խոսքերն անզոր են արտահայտելու այն մեծ ողբերգությունը, որը ոչ միայն Գեորգի Կուտոյանի՝ անդառնալի և չափազանց ցավալի կորուստ կրած ընտանիքինն է, այլեւ բոլոր նրանցը, ովքեր երբեւէ ճանաչել են մարդկային եւ մասնագիտական բարձր որակներ ունեցող, բարեկիրթ եւ պարկեշտ երիտասարդին եւ պետական պաշտոնյային:

Խորին ցավակցություն եմ հայտնում Գեորգի Կուտոյանի ընտանիքին, հարազատներին, մերձավորներին, նրանց համար այս ծանր պահին` կիսում մեծ վիշտն ու կսկիծը: Թող Աստված լույսի եւ խաղաղության մեջ պահի Գեորգիի հոգին և մխիթարություն ու սփոփանք պարգեւի նրա ընտանիքին:

Գեորգի Կուտոյանի հետ կատարվածի քննության ընթացքը, նկատի առնելով նաև պետության մեջ նախկինում նրա զբաղեցրած դիրքը, պետք է լինի մեր հասարակության ակնդետ ուշադրության եւ հսկողության ներքո»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Այդ մասին տեղեկացնում է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյան կայքէջը:

 

Լրահոս

Դիտել ավելին