Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    476,5
    480

  • EUR

    514,5
    522,5

  • RUB

    7,24
    7,44

Կարևոր իրադարձություններ

Ղարաբաղյան կարգավորման քայլերի իրականացման հարցում շարժ կա. ՌԴ ԱԳՆ

17 Հունվար, 2020 18:45
Ղարաբաղյան կարգավորման քայլերի իրականացման հարցում շարժ կա. ՌԴ ԱԳՆ

ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ առկա է ղարաբաղյան հակամարտության կարգավորման իրականացման որոշակի շարժ։ Այս մասին, ըստ ՏԱՍՍ-ի, ասվում է լրատվամիջոցների հարցերին ՌԴ ԱԳՆ կայքում տեղակայված պատասխաններում, որոնք պատրաստվել, սակայն չեն հնչել արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Սերգեյ Լավրովի՝ 2019 թվականին Ռուսաստանի դիվանագիտական գործունեության արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում։

«Շարժ կա «փոքր քայլերի» իրականացման հարցում, որոնց մասին պայմանավորվել են արտաքին գործերի նախարարները 2019 թվականի ապրիլին Մոսկվայում հանդիպման ժամանակ՝ զարգացնելով Ադրբեջանի նախագահի եւ Հայաստանի վարչապետի միջեւ Վիեննայում 2019 թվականի մարտին ձեռք բերված պայմանավորվածությունները։ Իրավիճակը սահմանին եւ շփման գծում մնում է համեմատաբար հանգիստ։ Գործում է թեժ գիծ Երեւանի եւ Բաքվի միջեւ,- նշել են նախարարությունում։- Կարծում ենք, որ այս ամենը վկայում է կողմերի՝ կոնկրետ քայլեր ձեռնարկելու մտադրության մասին՝ ուղղված բնակչությանը խաղաղության պատրաստելուն»։

«Սակայն կարգավորման էության հարցերի գծով առաջ շարժվել առայժմ չի հաջողվել»,- ավելացրել են արտաքին քաղաքական գերատեսչությունում՝ հույս հայտնելով, որ երկրների միջեւ առարկայական խոսակցությունը կվերականգնվի։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին