Կարևոր իրադարձություններ

Տավուշում հակառակորդի կրակից երեկ վիրավորված զինծառայողի վիճակում փոփոխություն չկա

17 Հունվար, 2020 18:37
Տավուշում հակառակորդի կրակից երեկ վիրավորված զինծառայողի վիճակում փոփոխություն չկա

Տավուշում հակառակորդի կրակից երեկ վիրավորված զինծառայողի վիճակում փոփոխություն չկա։ Այս մասին մեզ հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

«Նույն վիճակն է, փոփոխություն չկա, կյանքին վտանգ չի սպառնում, բայց վիճակը լավ չէ»,-ասաց նա։

Ավելի վաղ ՊՆ-ն հաղորդագրություն էր տարածել, ըստ որի՝ հունվարի 15-ին, ժամը 16։30-ի սահմաններում, ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում, ըստ նախնական տվյալների, հակառակորդի կողմից ՍՎԴ տեսակի դիպուկահար հրազենից արձակված կրակոցից հրազենային բեկորային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, շարքային Արթուր Հրաչիկի Մեժլումյանը (Տավուշի ԶԿ)։

Զինծառայողը տեղափոխվել է Երևանի Կենտրոնական զինվորական հոսպիտալ, նրա առողջական վիճակը գնահատվում է ծանր:

 

Լրահոս

Դիտել ավելին