Կարևոր իրադարձություններ

Կուտոյանի մարմնի մոտ հայտնաբերվել է GLOCK Տեսակի ատրճանակ

17 Հունվար, 2020 18:30
Կուտոյանի մարմնի մոտ հայտնաբերվել է GLOCK Տեսակի ատրճանակ

Այսօր՝ հունվարի 17-ին, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի իր բնակարանում հրազենային վնասվածքից մահացած ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մարմնի մոտ հայտնաբերվել է GLOCK Տեսակի ատրճանակ, որով, հավանաբար, տեղի է ունեցել կրակոցը։

Դեպքի վայր ժամանած օպերատիվ-հետախուզական քննչական խումբն ու դատական բժիշկը Գ. Կուտոյանի հրազենային վնասվածքը հայտնաբերել են ծնոտի հատվածում։ Քննիչի որոշմամբ ատրճանակն առգրավվել է, նշանակվել է ձգաբանական, դատահետքաբանական, մատնադրոշմային փորձաքննություն։

Տեղի ունեցածն ինքնասպանություն է, սպանություն, թե դժբախտ պատահար, դա պարզ կլինի մի շարք փորձաքննություններ կատարելուց հետո։ Աղբյուրը հայտնում է, որ նշված տեսակի զենքը ավստրիական արտադրության է, եւ այն ավելի շատ օգտագործում են վարձու մարդասպանները։

 

Լրահոս

Դիտել ավելին