Կարևոր իրադարձություններ

Ուկրաինայում գործ է հարուցվել ԱՄՆ նախկին դեսպանին լրտեսելու պատճառով

17 Հունվար, 2020 17:53
Ուկրաինայում գործ է հարուցվել ԱՄՆ նախկին դեսպանին լրտեսելու պատճառով

Ուկրաինայի ազգային ոստիկանությունը սկսել է քրեական գործեր հարուցել այն բանից հետո, երբ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հետախուզական կոմիտեն հրապարակել է տեղեկատվություն առ այն, որ Ուկրաինայում գտնվելու ընթացքում Մարի Լուիզա Յովանովիչը, որ Կիևում ԱՄՆ դեսպան էր 2016-2019 թթ․, ապօրինբար լրտեսվել է: Այդ մասին հինգշաբթի՝ հունվարի 16-ին, Facebook-ում հաղորդում է տարածել Ուկրաինայի ՆԳՆ մամուլի ծառայությանը:

Հետաքննությունն իրականացվում է Ուկրաինայի քրեական օրենսգրքի երկու հոդվածով՝ 163-րդ հոդվածի 2-րդ մասով՝ «նամակագրության, հեռախոսային խոսակցությունների գաղտնիության խախտման մասին», և 182 հոդվածի 1-ին մասով՝ «անձի մասին տեղեկատվության ապօրինի հավաքագրման, պահպանման, գաղտնի տեղեկությունների օգտագործման և անձի մասնավոր կյանքի անձեռնմխելիության խախտման մասին»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին