Կարևոր իրադարձություններ

Գեորգի Կուտոյանի դին հայտնաբերել է կինը. ՔԿ

17 Հունվար, 2020 17:36
Գեորգի Կուտոյանի դին հայտնաբերել է կինը. ՔԿ

ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին հայտնաբերել է կինը: Այս մասին հայտարարեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մելիքյանը:

Նրա խոսքով՝ դեռ պարզ չէ, թե դեպքը ինքնասպանություն է, թե սպանություն. դա պարզելու համար տեղի են ունենում նախնական քննչական գործողություններ, որից հետո ինքը կրկին կպատասխանի լրագրողների հարցերին:

Հիշեցնենք, որ այսօր Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով:

 

 

Լրահոս

Դիտել ավելին