Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    476,5
    480

  • EUR

    514
    522

  • RUB

    7,16
    7,46

Կարևոր իրադարձություններ

Այս լուրն ապշահար է արել համ ինձ, համ իմ գործընկերներին. Ալեն Սիմոնյանը՝ Գեորգի Կուտոյանի մահվան մասին

17 Հունվար, 2020 17:06
Այս լուրն ապշահար է արել համ ինձ, համ իմ գործընկերներին. Ալեն Սիմոնյանը՝ Գեորգի Կուտոյանի մահվան մասին

Այս լուրն ապշահար է արել համ ինձ, համ իմ գործընկերներին: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ խոսելով ՀՀ ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի մահվան մասին. «Լուրը նոր է, խորը մեկնաբանություններ չեմ կարող անել: Այդ մասին տեղեկացել եմ մամուլից»: Չգիտեմ ինչ ասեմ: Վստահ եմ, որ մոտ ապագայում կիմանանք մանրամասները: Ապշած եմ»:

Հաշվի առնելով այն, որ նա ԱԱԾ նախկին ղեկավար է ու տիրապետում է որոշակի ինֆորմացիայի՝ արդյո՞ք սա կարելի է զուտ պատահականություն համարել: Պատասխանելով լրագրողի հարցին՝ Սիմոնյանը նշեց, որ այս դեպքում խոսքը վերաբերում է մարդու կյանքին. «Չեմ կարծում, թե նա այնպիսի ժամանակահատվածում է զբաղեցրել կամ այնքան մեծ բեռ է կրել… չգիտեմ … ինքնասպանությունը, սպանությունը տարբեր մեկնաբանությունների, հետևությունների առիթ են: Եկեք սպասենք ու տեսնենք, թե ինչ կասի նախաքննող մարմինը»:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին