Կարևոր իրադարձություններ

Համացանցում տարածվող լուսանկարի սպիտակ վագրը չի պատկանում Գագիկ Ծառուկյանին. «Zoo Fauna Art» ընկերության տնօրենը հերքում է

17 Հունվար, 2020 16:51
Համացանցում տարածվող լուսանկարի սպիտակ վագրը չի պատկանում Գագիկ Ծառուկյանին. «Zoo Fauna Art» ընկերության տնօրենը հերքում է

Երեկվանից համացանցում տարածվում է մի լուսանկար, որտեղ մի աղջիկ է՝ սպիտակ վագրի հետ, և հայտարարվում է, որ այդ կենդանին պատկանում է Գագիկ Ծառուկյանին։ Պաշտոնապես հերքում եմ այս ապատեղեկատվությունը և ի գիտություն, ի լուր բոլորի հայտարարում եմ, որ լուսանկարի սպիտակ վագրը պատկանում է «Zoo Fauna Art» ընկերությանը, որի տնօրենն եմ հանդիսանում։

Քանի որ Հայաստանում առաջին անգամ ծնվել էր սպիտակ առյուծ և սպիտակ վագր, իսկ մեր ընկերությունը զբաղվում է կենդանիների բուծմամբ, և հանդիսանում է կարանտինային և փրկարարական կենտրոն, Գագիկ Ծառուկյանը, ում հետ ունենք ջերմ հարաբերություններ, այդ կենդանիներին նվիրել է մեզ։ Այս պահին էլ կառուցում ենք միջազգային չափորոշիչներին համապատասխանող կենդանաբանական այգի, և ուրախ ենք, որ առաջին անգամ մեր երկրում ծնված միակ սպիտակ առյուծը և վագրը իրենց արժանի տեղն են գտնելու այնտեղ։ Եվս մեկ անգամ հորդորում եմ ապատեղեկատվություն չտարածել։

Վերոնշյալ լուսանկարը արվել է մեր կենտրոնի տարածքում, որտեղ, մարդիկ, ովքեր տեղյակ են այս արտառոց իրադարձության մասին, ցանկություն են հայտնում տեսնել այդ կենդանիներին և, ինչու չէ, նաև լուսանկարվել։

«Zoo Fauna Art» ընկերության տնօրեն՝ Արթուր Խաչատրյան

 

Լրահոս

Դիտել ավելին