Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    476,5
    480

  • EUR

    514
    522

  • RUB

    7,16
    7,46

Կարևոր իրադարձություններ

Դրանից բացառապես շահելու են հենց նույն այն անձինք, որոնք պատրաստվում են երեխա ունենալ. Մակունցը՝ ծննդատների փակման որոշմանը

17 Հունվար, 2020 15:44
Դրանից բացառապես շահելու են հենց նույն այն անձինք, որոնք պատրաստվում են երեխա ունենալ. Մակունցը՝ ծննդատների փակման որոշմանը

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի պատասխանը , ծննդատների փակման որոշման հետ կապված, բավարարել է «Իմ քայլը» խմբակցության անդամներին։ Այս մասին այսօր՝ հունվարի 17-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։

«Խմբակցության կանոնադրությամբ՝ խմբակցության ղեկավարի կամ քարտուղարի հրավերով վարչության անդամները, եւ առհասարակ, ցանկացած ոք կարող են ներկա գտնվել։ Իմ հրավերով այստեղ ներկա էին այն անձինք, որոնք խմբակցության անդամ չեն, սակայն կառավարության կամ վարչության անդամ են»։

Հարցին՝ արդյոք խմբակցության անհանգստացնո՞ւմ է այն հարցը, որ մի քանի մարզերում ծննդատներ են փակվելու, Մակունցն ասաց.

«Խմբակցության անդամների եւ Թորոսյանի միջեւ տեղի է ունեցել հանդիպում։ Պարոն Թորոսյանը հանգամանալից ներկայացրել է ողջ քաղաքականությունը, ոլորտի մասնագետների վերաբերմունքը։ Դրանից բացառապես շահելու են հենց նույն այն անձինք, որոնք պատրաստվում են երեխա ունենալ։ Մեզ բավարարել եւ գոհացրել է նախարարի պատասխանը»։

 

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին