Կարևոր իրադարձություններ

«Յուրաքանչյուր նման հայտարարություն, առիթ է քրգործ հարուցելու համար». Ալեն Սիմոնյանը՝ պետական հեղաշրջման լուրերի մասին

17 Հունվար, 2020 15:20
«Յուրաքանչյուր նման հայտարարություն, առիթ է քրգործ հարուցելու համար». Ալեն Սիմոնյանը՝ պետական հեղաշրջման լուրերի մասին

Ես այդ խոսակցություններին որևիցե կերպ չեմ վերաբերվում, իմ օրակարգում նման հարց չկա, դա ինձ չի հետաքրքրում: Այս մասին այսօր՝ հունվարի 17-ին, ՔՊ գրասենյակում կայացած «Իմ քայլը» խմբակցության և վարչապետն Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում տեղեկություններին, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը հակաքարզչություն է իրականացրել Նիկոլ Փաշինյանի կնոջ և դստեր նկատմամբ:

«Ես կարծում եմ, որ նման հարցեր օրակարգ բերելը այն պարզ պատճառով է, որ այսօր ուրիշ թեմա չկա խոսելու, դրանից են խոսում»,-ասաց նա:

Ալեն Սիմոնյանը չի կարծում, որ այդ հակաքարոզչության հետ կապված իրավապահներն անելիք ունեն. «Զրպարտության ժամանակ անձը դիմում է դատարան և հայց է ներկայացնում»:

Իսկ ահա պետական հեղաշրջման մասին լուրերի դեպքում, ըստ ԱԺ փոխնախագահի, քրգործ հարուցելու առիթ է. «Ծանոթ չեմ հրապարակմանը, բայց յուրաքանչյուր նմանատիպ հայտարարություն, բնական է, առիթ է հանդիսանում եւ հետազոտման, և քրեական գործ հարուցելու»:

Հարցին, թե հավատալո՞ւ է, որ Արթուր Վանեցյանը Միքայել Մինասյանի հետ կարող էր համագործակցել, որպեսզի պետական հեղաշրջում իրականացնի, նա ասաց, որ չի ցանկանում այդ հարցին պատասխանել: Դիտարկմանը, որ մի կողմում իր թիմն է, մյուս կողմում իր ընկեր Վանեցյանը, Ալեն Սիմոնյանն ասաց. «Իմ թիմը Հայաստանի Հանրապետությունն է, իմ թիմը «Քաղաքացիական պայմանագիրն» է»:

 
 

Լրահոս

Դիտել ավելին