Կարևոր իրադարձություններ

Այսօրվանից տեղումների դադար է. գիշերը կցրտի 6-8 աստիճանով, այնուհետ նույնքան կտաքանա

17 Հունվար, 2020 15:19
Այսօրվանից տեղումների դադար է. գիշերը կցրտի 6-8 աստիճանով, այնուհետ նույնքան կտաքանա

Հանրապետության տարածքում՝ հունվարի 17-ին՝ կեսօրից հետո սպասվում է տեղումների դադար։ Հունվարի 18-ին Սյունիքում և Արցախում, 19-ին և 20-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն, 20-ի ցերեկը, 21-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հունվարի 18-ի գիշերը կնվազի 6-8 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա։Երևան քաղաքում՝ հունվարի 17-ին՝ կեսօրից հետո սպասվում է տեղումների դադար։ Հունվարի 18-ին, 19-ի գիշերը, 20-ի ցերեկը, 21-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 19-ի ցերեկը, 20-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին