ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական գործով ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության հետ ձեռնարկված մեծածավալ քննչական և օպերատիվ հետախուզական գործողությունների արյդունքում բացահայտվել են իրացման նպատակով թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու և իրացնելու 2 դեպք, պարզվել է դրանց կատարման հանգամանքներն ու մեխանիզմը. մեղադրանք է առաջադրվել Երևան քաղաքի 31-ամյա բնակիչ Ս. Հ-ին:
Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Երևան քաղաքի 31-ամյա բնակիչը, 2018 թվականի նոյեմբերի 25-ին, Երևան քաղաքի Դավթաշեն 1-ին թաղամասի շենքերից մեկի բակում, Երևան քաղաքի 30-ամյա բնակչին հյուրասիրելու եղանակով ապօրինի իրացրել է «մարիխուանա» տեսակի թմրամիջոց:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Ս. Հ-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով:
Վերջինիս բնակարանում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է 0.28 գրամ քաշով զանգված, որը համաձայն դատաքիմիական փորձագետի եզրակացության հանդիսանում է «մարիխունա» տեսակի թմրամիջոց:
Որոշում է կայացվել 28-ամյա տղամարդուն ձերբակալելու մասին, որի կատարումը հանձնարարվել է հետաքննության մարմնին:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: