Կարևոր իրադարձություններ

17-ամյա պատանու որովայնին դանակով հարված էր հասցրել 16-ամյա համագյուղացին

17 Հունվար, 2020 14:38
17-ամյա պատանու որովայնին դանակով հարված էր հասցրել 16-ամյա համագյուղացին

Հունվարի 15-ին, ժամը 20.45-ին, ոստիկանության Նաիրիի բաժին «Նաիրի» բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ «որովայնի ձախ կողմնային շրջանի ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 17-ամյա պատանի և հայտնել, որ ընկել է ամրանի վրա:

ՀՀ ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ ՊՊԾ դասակի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Արագյուղ գյուղում, վիճաբանության ժամանակ, նրան դանակահարել է համագյուղացի մի 16-ամյա պատանի:

Նաիրիի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում հունվարի 16-ին, ժամը 09.00-ին, 16-ամյա պատանին ներկայացել է բաժին և տվել խոստովանական ցուցմունք:

Փաստի առթիվ Նաիրիի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:

 

Լրահոս

Դիտել ավելին