Կարևոր իրադարձություններ

Երկրագունդը կտաքանա՝ հասնելով մինչև մարդկանց համար մահացու մակարդակի

17 Հունվար, 2020 13:21
Երկրագունդը կտաքանա՝ հասնելով մինչև մարդկանց համար մահացու մակարդակի

Գիտնականները 30 տարի շարունակ թերագնահատել են գլոբալ տաքացման գործում ածխաթթու գազի ներդրումը: Մոլորակին տաքացում է սպասվում ոչ թե 3 , այլ նվազագույնը 4-6°С-ով: Արդյո՞ք մարդկությունը կվերապրի նման մակարդակը. դժվար հարց է:

Համակարգչային մոդելները, որոնք կիրառվում են Երկրի կլիմայի կանխատեսման համար, մշտապես կատարելագործվում են: Այժմ այդ ուղղությամբ աշխատում են ամբողջ աշխարհից միանգամից մի քանի գիտական թիմեր: Եվ նրանց առաջին հաշվարկները սարսափեցնող են: Դատելով ամենից՝ մենք լրջորեն թերագնահատել ենք կլիմայական անկայունությունը:

HighTech+-ի հաղորդմամբ՝ մասնագետների ուշադրության կենտրում  է այն հարցը, թե որքան զգայուն է կլիման ջերմոցային գազերի կենտրոնացումը կրկնապատկման նկատմամբ՝ ի տարբերություն մինչինդուստրիալ մակարդակի, որը կազմում է 280 մաս միլիոնի վրա: Ավելի քան 30 տարի համարվել է, որ եթե կենտրոնացումը աճի մինչև 560 մասի միլիոնի վրա, ապա կլիման կտաքան 3°С ± 1,5°С:

Սակայն կիրառելով նոր մեթոդները և հաշվի առնելով ամպերի դերը՝ գիտնականները եզրակացության են եկել, որ այդ թիվը զգալիորեն նվազեցված է: Իրականում ջերմոցային գազերի կենտրոնացման կրկնապատկումը հանգեցնում է միջինում 4-6 աստիճան տաքացման: Հետաքրքիր է, որ դեռևս XIX դարի վերջին նման կանխատեսում է արել շվեդացի գիտնական Սվանտե Արրենիուսը:

Անկախ թիմերը փոքր-ինչ տարբերվող կանխատեսումներ են անում: Մոդելները, որոնք մշակել են Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից եւ Կանադայից մասնագետները, սահմանում են միջին կլմիայական զգայունություն 4,9°С, 5,3°С, 5,5°С եւ 5,6°С մակարդակով:

Ստացված թվերը գրեթե անհնար են դարձնում 1,5-2°С մակարդակով տաքացման պահպանումը, ինչպես ասվում է Փարիզյան համաձայնագրում: Դա մտահոգիչ նորություն է: Արդեն այսօր, երբ աշխարհն ավելի տաք է դարձել ընդամենը 1 աստիճանով, ծայրահեղ ջերմաստիճանը նորմա է դարձել: Իսկ տարբեր երկրներ վերապրում են տապ, երաշտ, անտառային հրդեհներ: Ավելի քան 3 աստիճանով ջերմաստիճանի աճը մոլորակի համար կարող է իրական ապոկալիպսիս դառնալ:

 

Լրահոս

Դիտել ավելին