Կարևոր իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանը «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ հանդիպման շտապելիս ձնագնդի նետեց լրագրողների ուղղությամբ

17 Հունվար, 2020 13:02
Նիկոլ Փաշինյանը «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ հանդիպման շտապելիս ձնագնդի նետեց լրագրողների ուղղությամբ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ Սայաթ Նովա փողոցում գտնվող գրասենյակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս պահին հանդիպում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ:

Ժամանելով գրասենյակ՝ նա ձնագնդիով հարվածեց լրագրողներին և ի պատասխան հարցի՝ ինչ հարցեր են քննարկվելու՝ ասաց. «Սովորական»: Թե որն է հանդիպման նպատակը, չի հայտարարվել:

ՀՀ վարչապետը երեկ հանդիպել էր նաև Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի անդամների հետ: Իր հերթին «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ հանդիպել էր նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրապ Մնացականյանը:

Շուրջ 2 ժամ տևած հանդիպումից հետո «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարել էր, որ հանդիպման ընթացքում փորձել են հասկանալ՝ ինչպես առավել արդյունավետ օգտագործել խորհրդարանական դիվանագիտության հարթակները, և իրենց գործողությունները համադրելի դարձնել նախարարության հետ։

 

 

Լրահոս

Դիտել ավելին