Կարևոր իրադարձություններ

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն այս ամսվա վերջին․ Մամեդյարով

17 Հունվար, 2020 12:54
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն այս ամսվա վերջին․ Մամեդյարով

«Այս ամսվա վերջին նախատեսված է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպում»,- այս մասին այսօր հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը։

Նա հայտարարել է, որ այդ հարցը քննարկվել է ԵԱՀԿ գործող նախագահի անդնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկի Ադրբեջան այցի ժամանակ։ (Կասպրշիկը ԵԱՀԿ հերթական դիտարկմանն է մասնակցել)։

Ադրբեջանի ԱԳ նախարարը նաև հայտարարել է, որ այս տարվա առաջին եռամսյակում տարածաշրջան են այցելելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։

 

Լրահոս

Դիտել ավելին