Կարևոր իրադարձություններ

Տաթևիկ Ռևազյանի երեկվա թեյավճարը 335 հազար դրամ է. գումարը կուղղվի 6-ամյա Տիգրանի գլխուղեղի քաղցկեղի բուժմանը

17 Հունվար, 2020 12:53
Տաթևիկ Ռևազյանի երեկվա թեյավճարը 335 հազար դրամ է. գումարը կուղղվի 6-ամյա Տիգրանի գլխուղեղի քաղցկեղի բուժմանը

ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռևազյանը երեկ երեկոյան որպես մատուցող էր աշխատում Երևանի կենտրոնում գտնվող սրճարաններից մեկում: Ակցիայի նպատակն էր ստացված թեյավճարներն ուղղել 6-ամյա Տիգրան Ամիրխանյանի բուժմանը՝ որպես բարեգործություն: Այս մասին հայտնում է Armtimes.com-ը:

Մի քանի ժամով մատուցող աշխատելու հրավեր-առաջարկը Տաթևիկ Ռևազյանն ստացել է սրճարանի տնօրինությունից, որտեղ ավանդույթի նման մի բան է, երբ բոլորովին այլ աշխատանք ունեցող անձը մի կարճ ժամանակով անում է այդ գործը, ապա թեյավճարներից կուտակված գումարը ծառայեցնում բարեգործական նպատակների: Ռևազյանը սիրով է համաձայնել ու որոշել է գումարը փոխանցել «Մենք ենք» հիմնադրամ: Հիմնադրամն էլ ընտրել է, թե որ երեխային է դա այս պահին առավել անհրաժեշտ:

Երեխային անհրաժեշտ է ճառագայթային բուժում, որը, ըստ նրան բուժող բժշկի, Հայաստանում իրականացնելը տեխնիկապես անհնար է: Այն կիրականացվի Մոսկվայում: Երեկոյան ոչ մեծ սրճարանում հավաքվածների մեծ մասը Ռևազյանի ծանոթներն ու ընկերներն էին, որոշ մարդիկ էլ, մամուլից տեղեկանալով, հատուկ եկել էին նրա հետ մի քանի բառ փոխանակելու:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Տաթևիկ Ռևազյանի և հյուրերի շնորհիվ հաջողվել է հավաքել 335 հազար դրամ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Լրահոս

Դիտել ավելին