Կարևոր իրադարձություններ

Մակրոնը բացատրել է՝ ինչու է որոշել փոխել Պուտինի հանդեպ վերաբերմունքը

16 Հունվար, 2020 20:23
Մակրոնը բացատրել է՝ ինչու է որոշել փոխել Պուտինի հանդեպ վերաբերմունքը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդեպ վերաբերմունքը փոխելու որոշումը «հասուն մտքերի պտուղ» է:

Հայտարարություններն արվել են RFI-ի լրագրողի եւ «Նովայա գազետա»-ի թղթակից Յուրի Սաֆրոնովի հետ կարճ երկխոսության ընթացքում մամուլին ուղղված Ֆրանսիայի նախագահի ամենամյա ուղերձից հետո:

Հարցին, թե ինչպես է Ֆրանսիայի նախագահը պատրաստվում հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ, Մակրոնը պատասխանել է. «Ռուսաստանը գրավել է Ուկրաինան, եւ մենք միջոցներ ենք ձեռնարկել: Մենք սառեցված հակամարտությունների կարգավորման ճանապարհին ենք: Սակայն եթե սպասենք դրանց կարգավորմանը՝ առաջընթացի հասնելու համար, ապա ստիպված կլինենք երկար սպասել»:

Ֆրանսիայի նախագահը նաեւ նշել է, որ նորմանդական գագաթաժողովից հետո, որը տեղի է ունեցել դեկտեմբերի 9-ին Փարիզում, Ուկրաինայի եւ Ռուսաստանի գերիների «պատմական փոխանակում» է տեղի ունեցել, եւ անհրաժեշտ է շարունակել այդ ուղղությամբ աշխատանքները:

 

 

Լրահոս

Դիտել ավելին