Կարևոր իրադարձություններ

«Մինչև մյուս տարի կհանենք».Հակոբ Կարապետյան

16 Հունվար, 2020 19:51
«Մինչև մյուս տարի կհանենք».Հակոբ Կարապետյան

Ամանորն անցել է, անգամ հասցրել ենք նշել և ճանապարհել Հին Նոր տարին, սակայն մայրաքաղաքի ինչպես սրտում, այնպես էլ տարբեր վարչական շրջաններում դեռևս տոնածառները զարդարված են։
Թե երբ են պատրաստվում հավաքել տոնական զարդարանքներն ու տոնածառը, հետաքրքրվեցինք Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանից։
Մեր հարցին, թե երբ են հավաքելու տոնածառը, Կարապետյանը պատասխանեց.«Մինչև մյուս տարի կհանենք։ Իսկ եթե ավելի լուրջ՝ քանի որ տոնական օրերն արդեն ավարտվել են, մոտ օրերս կհավաքեն։ Գուցե հենց վաղվանից էլ սկսեն աշխատանքները»։


 

Լրահոս

Դիտել ավելին