Կարևոր իրադարձություններ

Միացյալ Նահանգների միջուկային զինանոցը նվազել է

16 Հունվար, 2020 19:17
Միացյալ Նահանգների միջուկային զինանոցը նվազել է

Ամերիկյան հեղինակավոր «Ատոմային ոլորտի գիտնականների տեղեկագրի» մասնագետները եկել են այն եզրակացության, որ ԱՄՆ-ի զինանոցում կա 5800 միջուկային մարտագլխիկ։ Նրանք հաշվարկել են առկա բոլոր մարտագլխիկները՝ անկախ դրանց մարտունակությունից։

Մարտագլխիկներից 1750 հատը մարտական վիճակում է, ոչ միայն ԱՄՆ տարածքում և 2050 հատ մարտագլխիկ առկա է ամերիկյան միջուկային պահեստներում։ Մնացած 2000 մարտագլխիկները, ըստ գիտնականների եզրակացության, ուղարկված են ապամոնտաժման։

 

Ընդհանուր թիվն ավելի քիչ է, քան մինչ այդ ամերիկյան միջուկային զինանոցին վերագրվող 6185 մարտագլխիկները։

Ռուսաստանը, ի դեպ, ունի ավելի շատ մարտագլխիկներ՝ մոտ 6500 հատ։ Սակայն ռուսական կողմը ևս միտված է մարտագլխիկների քանակը նվազեցնելուն։

 

Լրահոս

Դիտել ավելին