Կարևոր իրադարձություններ

Փոփոխություն՝ Արշակունյաց-Քրիստափորի և Արշակունյաց-Նժդեհի փողոցների խաչմերուկներում

16 Հունվար, 2020 18:23
Փոփոխություն՝ Արշակունյաց-Քրիստափորի և Արշակունյաց-Նժդեհի փողոցների խաչմերուկներում
Հետիոտնային շարժի անվտանգության բարելավման և ճանապարհատրանսպորտային պատահարների նախականխման նպատակով Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի Արշակունյաց-Քրիստափորի և Արշակունյաց-Գ.Նժդեհի փողոցների խաչմերուկների հատվածում կատարվել է երթևեկության կազմակերպման փոփոխություն:

Փոփոխության արդյունքում Արշակունյաց պողոտայի վերոնշյալ հատվածում երթևեկության երկու ուղղություններով տրանսպորտային միջոցների երթևեկության առավելագույն թույլատրելի արագությունը սահմանվել է 60կմ/ժ` նախկին 70կմ/ժ-ի փոխարեն:

 
Նշված հատվածում գործող արագաչափ լուսանկարահանող սարքի աշխատանքային ռեժիմում կկատարվի փոփոխություն և 2020 թ. հունվարի 20-ից սարքը կարձանագրի 60կմ/ժ գերազանցող տրանսպորտային միջոցների վարորդների իրավախախտումները:

Վարորդներին հորդորում ենք լինել ուշադիր, պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և չգերազանցել երթևեկության առավելագույն թույլատրելի արագությունը:

 

ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 

Լրահոս

Դիտել ավելին