Կարևոր իրադարձություններ

ՌԴ Դուման հաստատեց Միշուստինի թեկնածությունը վարչապետի պաշտոնում

16 Հունվար, 2020 16:57
ՌԴ Դուման հաստատեց Միշուստինի թեկնածությունը վարչապետի պաշտոնում

Ռուսաստանի պետական դուման լիագումար նիստում 383 կողմ, 0 դեմ և 41 ձեռնպահ ձայներով հաստատել է Հարկային ծառայության ղեկավար Միխայիլ Միշուստինի թեկնածությունը վարչապետի պաշտոնի համար:

Միշուստինը շնորհակալություն է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ վստահության և պատգամավորներին՝ աջակցության համար:

Նախքան քվեարկությունը Միշուստինը հանդիպել էր դումայի 4 խմբակցությունների ներկայացուցիչների հետ:

Ռուսաստանի կառավարությունը՝ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի գլխավորությամբ, ամբողջական կազմով հրաժարական էր տվել Դաշնային խորհրդում երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի ելույթից հետո:

 

Լրահոս

Դիտել ավելին