Կարևոր իրադարձություններ

Գեղարքունիքի 5 բնակավայրերում ֆուտբոլի խաղադաշտեր են բացվել. ներկա է եղել ՀՖՖ նախագահը

16 Հունվար, 2020 13:20
Գեղարքունիքի 5 բնակավայրերում ֆուտբոլի խաղադաշտեր են բացվել. ներկա է եղել ՀՖՖ նախագահը

ՀՖՖ ղեկավարությունը այսօր այցելել է Գեղարքունիքի մարզ: Ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջում հայտնում են, որ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը, փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը, ՀՖՖ Գործկոմի անդամ Աննա Թադևոսյանը և լեգենդար ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանն այցելել են Գեղարքունիքի մարզ, որի 5 բնակավայրերում կբացվեն 20x40 չափի հերթական խաղադաշտերը:

Չնայած եղանակային անբարենպաստ պայմաններին՝ առաջին խաղադաշտը բացվել է Ծովագյուղում, որտեղ երեխաներն այսուհետ հնարավորություն կունենան խաղալ և մարզվել լավ խոտածածկով խաղադաշտում: ՀՖՖ ղեկավար կազմին ուղեկցել է Գեղարքունիքի մարզպետը:

Փոքր խաղադաշտ է բացվել նաեւ Լճաշենում: Այստեղ եւս մարզվող երեխաներին ՀՖՖ-ն գնդակներ է նվիրել, հանդիպել նրանց հետ:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին