Կարևոր իրադարձություններ

Առանձնահատուկ ուշադրության պետք է արժանանան մարդկանց կրթական կարիքները

16 Հունվար, 2020 11:40
Առանձնահատուկ ուշադրության պետք է արժանանան մարդկանց կրթական կարիքները

Այսօր՝ հունվարի 16-ին, կառավարության նիստում  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հիշեցնելով, որ նախօրեին կառավարությունում կայացել է խորհրդակցություն՝ նվիրված սոցիալական նոր համակարգի ներդրմանը, ասաց․ «Մեր կառավարությունն հենց առաջին օրից մենք խնդիր ենք ունեցել ներդնել սոցիալական նոր համակարգ, քանի որ գործող սոցիալական աջակցության համակարգը մարդկանց տնտեսական ակտիվության չի խրախուսում: Կարող ենք արձանագրել, որ առնվազն նախնական մակարդակով կոնկերտացրել ենք մեր հայեցակարգային պատկերացումները, թե ինչ պետք է անենք:

Համակարգի ձեւավորման շուրջ աշխատանքները դեռ պետք է շարունակվեն, բայց մենք արձանագրեցինք, որ սոցիալական լիարժեք աջակցություն պետք է ստանան այն մարդիկ, որոնք աշխատունակ չեն, այսինքն ունեն սահմանափակումներ, իրենք իրենց կարիքները չեն կարող հոգալ: Իսկ նրանք, որոնք աշխատունակ են, նրանց նկատմամբ վերաբերմունքը պետք է լինի այնպիսին, որ մենք նրանց կարողանանք քաջալերել, համակարգային պայմաններ ստեղծել, որ նրանք ավելի շատ շահագրգռված լինեն աշխատել, քան ավելի շատ շահագրգռված  լինեն չաշխատել: Իհարկե, կարգը, որ առաջարկվում է, բավականին բարդ է, դեռ նախնական է, դեռ պետք է քննարկվի: Պետք է առանձնահատուկ ուշադրության արժանան այն ընտանիքները, որտեղ երեխաներ կան առանձնահատուկ ուշադրության պետք է արժանանան մարդկանց կրթական կարիքները: Պետք է աջակցենք, որ այդ ընտանիքներում երեխաները ստանան կրթություն, հմտություններ: Մենք նաեւ հանրային քննարկումներ պետք է սկսենք, որպեսզի հանրությունը մեզ հետ զուգընթաց քայլի»,-ասաց երկրի ղեկավարը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին