Կարևոր իրադարձություններ

Թոշակի կուղարկվեն միասնաբար և հարկադրաբար. ՍԴ հարցը կլուծվի սահմանադրական փոփոխություններով. «Ժամանակ»

16 Հունվար, 2020 09:35
Թոշակի կուղարկվեն միասնաբար և հարկադրաբար. ՍԴ հարցը կլուծվի սահմանադրական փոփոխություններով. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր որոշմամբ հաստատել է սահմանադրական փոփոխություններ իրականացնելու սեփական ցանկությունը, և շուտով կձևավորվի նոր Սահմանադրության նոր տեքստը մշակող հանձնաժողովի կազմը:

 Շատերը համոզված են, որ հանձնաժողովը ներկայացնելու է Սահմանադրության այնպիսի նախագիծ, որով Հայաստանը անցում է կատարելու կառավարման նախագահական համակարգի: Դժվար է ասել՝ կառավարման համակարգի փոփոխություն լինելո՞ւ է, թե՞ ոչ, բայց հայտնի է, որ այդ փոփոխությունների արդյունքում լուծվելու է գործող Սահմանադրական դատարանի հարցը:

Նախորդ իշխանությունների մնացորդ այս կառույցը չցանկացավ օգտվել իրեն ընձեռված բացառիկ հնարավորությունից, և ուրեմն մնում է նրանց միասնաբար և հարկադրաբար թոշակի ուղարկելու տարբերակը»:

 

Լրահոս

Դիտել ավելին