Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    477
    480,5

  • EUR

    527
    535

  • RUB

    7,64
    7,84

Կարևոր իրադարձություններ

Ֆինանսների նախարարության պարգևատրման ֆոնդին անցած տարվա պետբյուջեով հատկացվել է ավելի քան 525,5 մլն դրամ. «Ժողովուրդ»

16 Հունվար, 2020 09:51
Ֆինանսների նախարարության պարգևատրման ֆոնդին անցած տարվա պետբյուջեով հատկացվել է ավելի քան 525,5 մլն դրամ. «Ժողովուրդ»

«ՀՀ ֆինանսների նախարարությանն անցած տարվա պետական բյուջեով հատկացվել է 525 մլն 623 հազար 100 դրամ պարգևատրման ֆոնդ: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեցին ՀՀ ֆինանսների նախա­րարությունից: 

Ըստ նախարարու­թյան՝ պարգևատրում տրվում է արդ­յունավետ աշխատանք և լրացուցիչ հանձնարարություններ կատարած աշխատակիցներին (պարգևատրվում են ոչ բոլորը): Սակայն նկա­տենք, որ Ֆինանսների նախարարու­թյունից հայտնել են, որ ամենամեծ և ամենափոքր պարգևատրում ստա­ցած աշխատակիցների վերաբերյալ տվյալները հրապարակման ենթակա չեն: 

«Ժողովուրդ» օրաթերթին նա­խարարությունից փոխանցեցին նա­և, որ ՀՀ ֆինասների նախարարու­թյունում աշխատում է 382 աշխա­տակից, իսկ անցած տարի ամսական պարգևատրում ստացել է միջինը 337 աշխատակից»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին