Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    500
    505

  • EUR

    535
    547

  • RUB

    6,34
    6,74

Կարևոր իրադարձություններ

Մեդիածառայությունների ոլորտի օրենսդրական փոփոխությունների դեպքում հավանաբար 3-4 հեռուստաընկերություն կմնա. «Ժողովուրդ»

16 Հունվար, 2020 09:32
Մեդիածառայությունների ոլորտի օրենսդրական փոփոխությունների դեպքում հավանաբար 3-4 հեռուստաընկերություն կմնա. «Ժողովուրդ»

«Այսօր ՀՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճում ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի կունենան խորհրդարանական լսումներ՝ տեսալսողական մեդիածառայությունների ոլորտի օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ: 

Այս ոլորտում փոփոխությունների մասին բազմիցս է խոսվել: «Ժողովուրդ» օրաթերթը տե­ղեկացավ, որ իշխանությունները ցանկանում են՝ այս օրենքն ուժի մեջ մտնի մինչև 2021 թվականը: Բանն այն է, որ այդ տարի հեռուստաընկերությունների լիցենզավորման նոր մրցույթ է անցկացվելու, և նրանք ցանկություն ունեն այդ մրցույթն անցկացնել նոր չափորոշիչներով, և գուցե շատ հեռուստաընկերություններ չհամապատասխանեն չափորոշիչներին ու պարզապես փակվեն: 

Ինչպես հայտնի է, այժմ հեռուստաընկերությունները լիցենզավորվում են, իսկ արդեն նոր նախագծով կարող է նախատեսվել, որ լիցենզավորվելու են առաջին հերթին մուլտիպլեքսորները, այսինքն՝ այն կառույցները, որոնք թվային հեռարձակում են ապահովում: Եվ ամեն հեռուստաընկերություն պարտադիր 5 ալիք պետք է ունենա՝ շուրջօրյա լրատվական, մանկական, մշակութային ու գիտակրթական, ժամանցային: 

Սա, բնականաբար, մեծ ֆինանսներ է ենթադրում, որն այսօր գործող ոչ բոլոր հեռուստաընկերությունները կկարողանան ապահովել: Կանխատեսումներ կան, որ օրենքի ընդունումից հետո 3-4 հեռուստաընկերություն կմ­նա, որոնցից մեկը Հանրային հեռուստաընկերությունն է»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին