Կարևոր իրադարձություններ

Արցախի «բուֆերային» գոտում տեղակայվելու են ռուս խաղաղապահնե՞ր. «Փաստ»

16 Հունվար, 2020 08:40
Արցախի «բուֆերային» գոտում տեղակայվելու են ռուս խաղաղապահնե՞ր. «Փաստ»

«Վերջին երկու ամիսներին ռուսական քաղաքական շրջանակների կողմից պարբերաբար անդրադարձ է կատարվում Արցախի հարցի կարգավորման և բանակցային գործընթացներին։ Խոսքը, մասնավորաբար, անվտանգության գոտում ռուս խաղաղապահների ընդգրկման մասին է։ 

 Այս թեման տևական ժամանակ է, ինչ ռուսական փորձագիտական սեկտորի (Մարկեդոնով, Կոլերով, Տարասով) ուշադրության առանցքում է։ 

Ընդ որում, փորձը ցույց է տալիս, որ նման փորձագիտական շրջանակների կողմից որոշակի թեմաների հրապարակ նետելը երբեք պատահական չի արվում: Ավելին, որոշ ռուսական լրատվականներ («Ռեգնում», «Նոյև Կովչեգ», «Կովկազկի Ուզել» և այլն) լծված են Արցախի հարցի կարգավորման բանակցային գործընթացներում որոշակի «սլիվներ» տարածելու և խաղաղապահների թեման անընդհատ տարբեր առումներով «ռասկրուտկա» անելու գործին։ 

 Այս հարցը հիմնականում առաջ է քաշվում այն տրամաբանությամբ, որ Արցախի, այսպես կոչված, «բուֆերային» գոտում ներդրվելու է ռուսական խաղաղապահ կոնտինգենտ: 

Ուշագրավ է, որ ռուսական շրջանակների այսպիսի ակտիվությունն առանձնապես Հայաստանի իշխանությունների կամ փորձագիտական շրջանակների արձագանքին չի արժանանում»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

 
 

Լրահոս

Դիտել ավելին