Կարևոր իրադարձություններ

Մեծամորում գործող «Լիդեր» մարզասրահի դիմաց կրակոց է հնչել. դեպքի վայր է ժամանել մարզի ոստիկանապետը. Shamshyan.com

16 Հունվար, 2020 00:30
Մեծամորում գործող «Լիդեր» մարզասրահի դիմաց կրակոց է հնչել. դեպքի վայր է ժամանել մարզի ոստիկանապետը. Shamshyan.com

Այսօր կրակոց է հնչել Արմավիրի մարզում։ Ժամը 15։00-ի սահմաններում ոստիկանության Մեծամորի բաժին ահազանգ է հնչել, որ Մեծամոր քաղաքում գտնվող «Լիդեր» մարզասրահի դիմաց կրակոցներ են հնչել, տեղեկացնում է Shamshyan.com–ը։

Ոստիկաններն օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ այդ ժամին Priora մակնիշի դեռևս չպարզված համարանիշի ավտոմեքենայի միջից դուրս գալուց հետո անհայտ անձն իր մոտ եղած ատրճանակից կրակոցներ է արձակել Մեծամոր քաղաքի բնակիչ՝ 40-ամյա Կարեն Քերոբյանին պատկանող «Լիդեր» մարզասրահի մուտքի աստիճաններին։

Դրանից հետո նրան է մոտեցել այդ ժամանակ մարզասրահից քիչ հեռու գտնվող Հայաստանի ատոմային էլեկտրակայանի ՌՊՋ դասակի հրամանատարի տեղակալ՝ 47-ամյա Սահակ Ջիլավյանը, դիտողություն արել կրակոցներ արձակած անձին և փորձել է նրան վնասազերծել, սակայն այդ անձը գլխով հարվածել է Ս. Ջիլավյանի դեմքին, ապա Priora մակնիշի ավտոմեքենայով դիմել փախուստի։

Դեպքի վայրում ոստիկանները հայտնաբերել են 7.62 տրամաչափի ատրճանակից կրակված պարկուճ։

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում։

 

Լրահոս

Դիտել ավելին