Կարևոր իրադարձություններ

Շիրակի մարզում հարսն ու փեսան հարսանեկան Mercedes-ով վթարի են ենթարկվել. կա վիրավոր

15 Հունվար, 2020 23:30
Շիրակի մարզում հարսն ու փեսան հարսանեկան Mercedes-ով վթարի են ենթարկվել. կա վիրավոր

Այսօր՝ հունվարի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։

 

Ժամը 17։30-ի սահմաններում Արթիկ քաղաքից դեպի Անուշավան գյուղ տանող ճանապարհին՝ Անուշավան գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում վթարի է ենթարկվել ու կողաշրջվել Mercedes մակնիշի 01 ՕQ 221 համարանիշի ավտոմեքենան։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով 1 հոգի բժշկական հետազոտման նպատակով տեղափոխվել է հիվանդանոց։

Փաստի առթիվ նութեր են նախապատրաստվում։

Աղբյուրի տեղեկություններով՝ ավտոմեքենան մասնակցում էր հարսանեկան արարողությանը, ու ավտոմեքենայի մեջ եղել են հարսն ու փեսան, ովքեր, բարեբախտաբար, չեն տուժել և մեկ այլ ավտոմեքենայով հարսին ու փեսային տեղափոխել են հարսանեկան սրահ։ Ճանապարհային ոստիկանությունը պարզոմ է վարորդի և վիրավորի ինքնությունը։

 

Լրահոս

Դիտել ավելին