Կարևոր իրադարձություններ

Վատիկանն առաջին անգամ բարձրաստիճան կին պաշտոնյա կունենա

15 Հունվար, 2020 19:00
Վատիկանն առաջին անգամ բարձրաստիճան կին պաշտոնյա կունենա

Պատմության մեջ առաջին անգամ Վատիկանում Սուրբ աթոռի պետությունների հետ հարաբերությունների գծով քարտուղարի տեղակալի պաշտոնին կին է նշանակվել: Ինչպես հայտնում է TASS-ը, այդ պաշտոնը կզբաղեցնի Ֆրանչեսկա դի Ջիովաննին:

Հայտնի է, որ 66-ամյա Դի Ջիովաննին գրեթե 30 տարի աշխատել է Վատիկանում. նա եղել է վարչական-իրավական հարցերով մասնագետ:

1993-ից նա զբաղվել է փախստականների, միջազգային հումանիտար իրավունքի, մտավոր սեփականության և տուրիզմի, ինչպես նաև կանանց իրավունքների հարցերով:

 

Լրահոս

Դիտել ավելին