Կարևոր իրադարձություններ

Վարչապետը բուժզննում է անցել «Նաիրի» ԲԿ-ում

15 Հունվար, 2020 18:35
Վարչապետը բուժզննում է անցել «Նաիրի» ԲԿ-ում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Նաիրի» բժշկական կենտրոնում հունվարի 12-ին անցել է հերթական ընդհանուր բուժզննում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

 

«Ի պատասխան Ձեր հարցման տեղեկացնում ենք, որ ս/թ հունվարի 12-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Նաիրի» բժշկական կենտրոնում անցել է հերթական ընդհանուր բուժզննում: Համապարփակ բուժզննումը արձանագրել է, որ վարչապետը կատարյալ առողջ է և չունի առողջական որեւէ խնդիր»,- հայտնել են վարչությունից:

 
 
 

Լրահոս

Դիտել ավելին