Կարևոր իրադարձություններ

Գաղտնազերծվել է ԱՄՆ նախագահի «Դատաստանի օրվա» ինքնաթիռի սրահը

15 Հունվար, 2020 17:50
Գաղտնազերծվել է ԱՄՆ նախագահի «Դատաստանի օրվա» ինքնաթիռի սրահը

Համացանցում է հայտնվել տեսանյութ, որում ներկայացված են ԱՄՆ նախագահին սպասարկելու համար պատրաստված ամենագաղտնի ինքնաթիռներից մեկի ներքին կահավորումը և կառուցվածքը։ Այս ինքնաթիռը նախատեսված է միջուկային պատերազմի դեպքում բոլոր ցամաքային կայանների ոչնչացումից հետո ԱՄՆ նախագահին օդում սպասարկելու համար։

«Դատաստանի օրվա» անվանում ստացած ինքնաթիռը ունի Boeing E-4B մակնիշ ու պատրաստված է քաղաքացիական Boeing 747-200 ինքնաթիռի հիման վրա։ Այս ինքնաթիռն ունի 2 հարկ և կահավորված է ամեն ինչով՝ օդում ԱՄՆ նախագահի գործունեությունն ապահովելու համար։

Մասնավորապես, այն որպես հրամանատարական կետ է ծառայելու միջուկային պատերազմի ժամանակ ամերիկյան զինված ուժերի կառավարման համար։

Այս ինքնաթիռից ԱՄՆ-ն ունի 4 հատ։ Դրանցից ոչ մեկը մինչ այս չէր ներկայացվել այնպիսի մանրամասնություններով, ինչպես  ստորև զետեղված տեսանյութում։

 

Լրահոս

Դիտել ավելին