Կարևոր իրադարձություններ

Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի վատթարացման պատճառով խափանման միջոցը փոփոխելու նպատակահարմարության հարցը կքննվի արտահերթ դատական նիստում

15 Հունվար, 2020 17:08
Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի վատթարացման պատճառով խափանման միջոցը փոփոխելու նպատակահարմարության հարցը կքննվի արտահերթ դատական նիստում

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում արտահերթ նիստ կգումարվի Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի քննարկման վերաբերյալ։

«Այսօր՝ ժամը 18։00-ին դատախազության նախաձեռնությամբ հրավիրվել է արտահերթ դատական նիստ՝ քննարկելու Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի վատթարացման պատճառով նրա խափանման միջոցը փոփոխելու նպատակահարմարության հարցը»,-այս մասին ասաց Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին