Կարևոր իրադարձություններ

Ռոհանին ներողություն է խնդրել վթարված ինքնաթիռի վերաբերյալ հայտարարությունը հետաձգելու համար

15 Հունվար, 2020 15:12
Ռոհանին ներողություն է խնդրել վթարված ինքնաթիռի վերաբերյալ հայտարարությունը հետաձգելու համար

Իրանի նախագահ Հասան Ռոհանին ներողություն է խնդրել այն բանի համար, որ իրանական օդուժի կողմից ուկրաինական ինքնաթիռին հարվածելու վերաբերյալ հայտարարությունն ուշացրել է: Նա նաև զինված ուժերից պահանջել է, որպեսզի վերջիններս ավելի շատ տեղեկատվություն տրամադրեն ինքնաթիռի խոցման վերաբերյալ:

«Ես ցանկանում եմ, որ Գլխավոր շտաբը և երկրի զինված ուժերը հասարակությանը տեղեկացնեն հետաքննության բոլոր մանրամասները»,- ավելացրել է նա պետական հեռուստատեսության եթերում:

 

Լրահոս

Դիտել ավելին