Կարևոր իրադարձություններ

Հայկավան գյուղում 19-ամյա երիտասարդը դանակահարել է 40-ամյա մի տղամարդու

15 Հունվար, 2020 13:36
Հայկավան գյուղում 19-ամյա երիտասարդը դանակահարել է 40-ամյա մի տղամարդու

Հունվարի 10-ին ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախույզները դանակահարության վերաբերյալ  օպերատիվ տեղեկություններ ստացան։ Տեղեկությունների հիման վրա ձեռնարկված տարաբնույթ միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ ձեռք բերվեցին, որ դեպքը կատարված Արմավիրի մարզի Հայկավան գյուղում։

Շուտով հայտնի դարձան նաև մանրամասները։ Կենցաղային հարցերի շուրջ ծագած վեճի ընթացքում Արմավիր գյուղի բնակիչ, 19-ամյա մի երիտասարդ դանակով մի քանի անգամ խփել էր Մեծամամոր քաղաքի բնակիչ, 40-ամյա մի տղամարդու՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։ Կասկածվողը հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց ոստիկանության Արմավիրի բաժին՝ խոստովանելով կատարածը։ Հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու միջոցառումները շարունակվում են։ Կատարվում է հետաքննություն։

 

Լրահոս

Դիտել ավելին