ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում իրականացված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում բացահայտվել է Տաշիր քաղաքում գործող բանկերից մեկում կատարված ավազակային հարձակման դեպքը: Մեկ անձ ձերբակալվել է։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ, հարձակման ենթարկված ընկերությունը և ընկերության աշխատակցուհին ճանաչվել են տուժող:
Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի արդյունքում հայտնաբերվել և վերցվել է հանցագործության գործիք հանդիսացող դանակը, առգրավվել է կասկածյալի հագուստը, ինչպես նաև դեպքի վայրում առկա նկարահանող սարքերի տեսաձայնագրությունները, նշանակվել են դատաբժշկական, դատահետքաբանական, դատաքրեագիտական փորձաքննություններ, հարցաքննվել մի շարք անձինք:
Նախաքննությունը շարունակվում է: