Կարևոր իրադարձություններ

Էրդողանն ընդունել է Պոլսո Հայոց պատրիարք Սահակ Մաշալյանին

15 Հունվար, 2020 11:51
Էրդողանն ընդունել է Պոլսո Հայոց պատրիարք Սահակ Մաշալյանին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր նախագահական նստավայրում հյուրընկալել է Պոլսո Հայոց պատրիարք Սահակ եպիսկոպոս Մաշալյանին: Այս մասին տեղեկացնում է Թուրքիայի նախագահի պաշտոնական կայքը:

Հանդիպումը փակ է եղել ԶԼՄ-ների համար:

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն ևս հյուրընկալել է Սահակ Մաշալյանին: Նա շնորհավորել է Մաշալյանին 85-րդ պատրիարք ընտրվելու կապակցությամբ:

Մևլութ Չավուշօղլուն լավագույն մաղթանքներն է փոխանցել Թուրքիայի հայ համայնքին:

Տեսանյութը` այստեղ:

 

Լրահոս

Դիտել ավելին