Կարևոր իրադարձություններ

Ինչպես են 2 հրթիռները խոցում կործանված Boing-ը. New York Times-ը տեսանյութ է հրապարակել

15 Հունվար, 2020 11:01
Ինչպես են 2 հրթիռները խոցում կործանված Boing-ը. New York Times-ը տեսանյութ է հրապարակել

The New York Times պարբերականը հրապարակել է տեսանյութ, որով, ինչպես նշվում է, երեւում է 2 հրթիռների կողմից Թեհրանում կործանված ուկրաինական ինքնաթիռը խոցելու պահը:

Տեսանյութից պարզ է դառնում, որ սկզբում ինքնաթիռի ուղղությամբ արձակվել է 1 հրթիռ, կես րոպե անց բաց է թողնվել երկրորդը, որից հետո Boing-ը օդում է մնում եւս մի քանի վայրկյան, այնուհետ վառվելով սկսում իջնել:

New York Times -ը գրում է, որ տեսանյութը YouTube-ում է տեղադրվել հունվարի 14-ի գիշերը՝ Իրանի քաղաքացի հանդիսացող օգտատիրոջ կողմից: Տեսանյութը վերցված է Թեհրանի մոտակա Բիդկանե գյուղի մոտակայքի կառույցներից մեկի տանիքին տեղադրված տեսախցիկների տեսագրությունից:

Միաժամանակ  Reuters-ը՝ հղում անելով իրանական Fars գործակալությանը, հայտնում է, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կողմից ձերբակալվել է տեսանյութը համացանցում տեղադրած անձը, քննություն է տարվում, որի արդյունքների մասին խոստանում են տեղեկացնել:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ՝ 

 

Լրահոս

Դիտել ավելին