Կարևոր իրադարձություններ

Պակիստանում տեղումների և ձնահոսքերի զոհերի թիվը հասել է 93-ի

15 Հունվար, 2020 10:43
Պակիստանում տեղումների և ձնահոսքերի զոհերի թիվը հասել է 93-ի

Պակիստանում հեղեղումների, ձյան տեղումների և ձնահոսքերի զոհերի թիվը հասել է 93-ի, ևս 53 մարդ վիրավորվել է։ Այս մասին հայտնում է տեղի Dawn թերթը։

Զոհերի մեծ մասը՝ 66-ը, բաժին է ընկել Ազադ Քաշմիր տարածաշրջանին, դրան հաջորդում են Բելուջիստան և Փենջաբ նահանգները, որտեղ զոհերի թիվը համապատասխանաբար 20 և 7 է։

Զոհերի թիվը կարող է աճել, որովհետև Նիլամ հովտի որոշ շրջաններ ձյան առատ տեղումերի պատճառով շարունակում են անհասանելի մնալ։

 
 
 

Լրահոս

Դիտել ավելին