Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ-ում երկնքից ավիավառելիքի թափվելու հետևանքով 60 մարդ է տուժել

15 Հունվար, 2020 10:23
ԱՄՆ-ում երկնքից ավիավառելիքի թափվելու հետևանքով 60 մարդ է տուժել

Լոս Անջելեսից ոչ հեռու գտնվող Կադահի քաղաքի տարրական դպրոցների շրջանում ավիավառելիքի թափման հետևանքով 60 մարդ է տուժել։ Կերոսինը թափվել է Boeing 777-ի արտակարգ վայրէջքի ժամանակ։

Շարժիչի հետ կապված խնդիրների պատճառով, ինքնաթիռը, որը հունվարի 14-ին Շանհայ էր ուղևորվում, հարկադիր վերադարձել է Լոս Անջելես։ Վայրէջքից առաջ անձնակազմը թափել է ավելորդ վառելիքը։ Դա տեղի է ունեցել հենց դասամիջոցին, երբ 6 դպրոցների, որից 5-ը՝ տարրական, ուսուցիչներն ու աշակերտները գտնվել են փողոցում։

Տուժածները գանգատվել են մաշկի գրգռվածությունից և շնչառական խնդիրներից։ Նրանց տեղում բուժօգնություն է ցուցաբերվել։

 

Լրահոս

Դիտել ավելին