Կարևոր իրադարձություններ

Փոփոխություններ՝ ՀՀ կրթության տեսչական մարմնում. հակահեղափոխականների թիվը կհամալրվի. «Ժամանակ»

15 Հունվար, 2020 09:44
Փոփոխություններ՝ ՀՀ կրթության տեսչական մարմնում. հակահեղափոխականների թիվը կհամալրվի. «Ժամանակ»

««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ առաջիկայում Հայաստանի կրթության տեսչական մարմնում, որտեղ վերջին շրջանում բավական լարված մթնոլորտ էր, փոփոխություններ են սպասվում։

 Մասնավորապես աշխատանքից ազատվելու է նախնական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Սասուն Համբարձումյանը։ Նա արդեն դիմում է գրել, որն այսօր թերևս կստորագրվի։

Մեզ հասած տեղեկություններով՝ Սասուն Համբարձումյանը համալրելու է հակահեղափոխականների թիմը։ Ամենայն հավանականությամբ, աշխատանքի է անցնելու այդ թիմին պատկանող մեդիաոլորտում։

Հիշեցնենք, որ Համբարձումյանը ԿԳՆ աշխատակազմի նախկին ղեկավար, ՀՀԿ-ական, վաղամեռիկ Մհեր Ղազարյանի աներորդին է»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին