Կարևոր իրադարձություններ

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը մոտ 3 ժամից ավելի հարցուպատասխան է ունեցել պաշտպանության նախարարի հետ. մանրամասներ. «Ժողովուրդ»

15 Հունվար, 2020 08:15
«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը մոտ 3 ժամից ավելի հարցուպատասխան է ունեցել պաշտպանության նախարարի հետ. մանրամասներ. «Ժողովուրդ»

««Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ուժային կառույցների հետ հանդիպումների շրջանակում երեկ մոտ 3 ժամից ավելի հարցուպատասխան է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ: 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նախարարը փակ հանդիպմանը բացահայտել է բոլոր այն խնդիրները, որոնք հուզել են լուսավորականներին՝ որոշակի բաներ, իհարկե, պահելով լեզվի տակ: «Ժողո­վուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ դռնփակ նիստի հենց սկզբում ՀՀ պաշտպանության նախարարի և խմբակցության պատգամավոր­ների միջև պայման է կապվել, որ հանդիպման վերաբերյալ լրատվամիջոցներին մանրամասն տեղեկություն չտրամադրվի՝ երկրի անվտանգությամբ պայմանավորված: 

Տեղեկացանք, որ ամենաակտիվը նախարարին հարցեր տալիս եղել է խմբակցության ղեկավար էդմոն Մարուքյանը, որը հորդորել է նախարարին ամեն ինչ անել բանակային վատ բարքերը վերացնելու համար: 

Նշենք, որ «Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել նաև հունվարի 13-ի՝ ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանի և նույն խմբակցության պատգամավորների հանդիպումից: 

Մեր տեղեկություններով՝ պատգամավորները ոստիկանապետից նախ փորձել են հասկանալ, թե ինչ օրենսդրական նախաձեռնությամբ կարող են օգնել ոստիկանությանը, որպեսզի իրենք հանրության շրջանում իրենց պաշտպանված զգան, քանի որ վերջիններս շատ հաճախ են «հա­լածվում»: Հանդիպումները սուր և ընդդիմադիր բնույթ չեն կրել»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին