Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    477
    480,5

  • EUR

    528,5
    536,5

  • RUB

    7,64
    7,84

Կարևոր իրադարձություններ

«Բելաջիո» ռեստորանի դիմաց բախվել են Toyota-ն ու բեռնատար Mercedes-ը. Toyota-ն մխրճվել է էլեկտրասյան մեջ

15 Հունվար, 2020 00:40
«Բելաջիո» ռեստորանի դիմաց բախվել են Toyota-ն ու բեռնատար Mercedes-ը. Toyota-ն մխրճվել է էլեկտրասյան մեջ

Այսօր՝ հունվարի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 21։15-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում՝ «Բելաջիո» ռեստորանային համալիրի հարևանությամբ, բախվել են 27-ամյա Ոսկան Բաղինյանի վարած Mercedes Benz մակնիշի 022 QQ 31 համարանիշի բեռնատարը և 34-ամյա Ռոման Քեհյանի վարած Toyota մակնիշի 35 ՍV 446 համարանիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան և դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում բուժօգնություն է ցուցաբերել վարորդներին, սակայն վերջիններս հրաժարվել են բժշկական օգնությունից՝ հայտնելով, որ իրենք չեն տուժել։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին