Կարևոր իրադարձություններ

Աշխատավարձի բարձրացումը կբերի՞ արդյոք պարգևավճարների կրճատման

14 Հունվար, 2020 22:01
Աշխատավարձի բարձրացումը կբերի՞ արդյոք պարգևավճարների կրճատման

Էկոնոմիկայի նախարարությունում ներկայացված թվերը վերաբերում են նաև պարգևավճարներին: Բայց նախարար Տիգրան Խաչատրյանը նախ իր ընկալումների մասին խոսեց: Նրա խոսքերով՝ որպես ղեկավար սկզբունքորեն դեմ է պարգևավճարը որպես աշխատավարձ վճարելու մոտեցմանը: Ըստ նրա՝ այդ գումարը պետք է ստանան առանձնակի ջանքեր ցուցաբերող աշխատակիցները:

Նա տեղեկացրեց նաև, որ խնդրել է մեկ ամսվա համար խրախուսել նախարարության բոլոր աշխատակիցներին: Առհասարակ, շուրջ 80 տոկոսն է պարգևավճար ստանում, որից 20 տոկոսը, ինչպես գերատեսչության ղեկավարնն ասաց՝ բավական բարձր: Նա ընդգծեց, որ  ընդհանուր առմամբ, որպես պարգև վճարվում է աշխատավարձի ֆոնդի 1/3-ը:

Կադրերի մասով Խաչատրյանը նկատում է՝ արդյունավետ կառավարում է անհրաժեշտ: Իսկ դրա համար համակարգում պետք է որակյալ կադրեր ընդգրկվեն:

Իսկ աշխատավարձի բարձրացումը կբերի՞ արդյոք պարգևավճարների կրճատման:

 

Լրահոս

Դիտել ավելին