Կարևոր իրադարձություններ

Եկեք, դուք ցեխ մի շպրտեք մի կառույցի վրա, որը 24 ժամ աշխատում է. ՃՈ պետը՝ վարորդներին

14 Հունվար, 2020 21:10
  Եկեք, դուք ցեխ մի շպրտեք մի կառույցի վրա, որը 24 ժամ աշխատում է. ՃՈ պետը՝ վարորդներին

Երեւանի հաշվառման-քննական բաժնի շենքի հարակից ավտոճանապարհի երթեւեկելի գոտուց ավտոմեքենաները հանվեցին, երբ ՃՈ պետ Եգոր Կարապետյանը բանակցեց մի քանի օր հերթ կագնած վարորդների հետ։

«Այն մարդիկ, որոնք ավտոներկրող են, հաճախակի են հանդիպում ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական բաժնի այս ծառայությանը, լավ նկատել են, որ մի քանի ամիս է՝ ծանրաբեռնվել է այստեղ ծառայությունը։ ՃՈ-ն 24 ժամ այստեղ ծառայություն է իրականացնում, որպեսզի թույլ չտա երկրորդ երթեւեկելի գոտի կանգնել։ Այստեղ կան սննդի կետեր, որոնք իրենց տրանսպորտային միջոցները կայանում են իրենց սննդի կետի դիմաց։ Ծրագիր կա, որը մի ընթացք չէր աշխատում, հիմա ՃՈ-ն ստուգում է այդ ծրագրով ՀՀ նոր ներմուծված տրանսպորտային միջոցների թղթաբանությունն իրոք նորմա՞լ է, թե՞ ոչ, նոր գործարք են կատարում։ Հիմա այդ ծրագիրը չի աշխատել եւ այդ պատճառով նման հերթ է գոյացել։ Եկեք դուք ցեխ մի շպրտեք մի կառույցի վրա, որը 24 ժամ աշխատում է»,- ասաց ՃՈ պետը։

 

Լրահոս

Դիտել ավելին